ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և ՈՒկրաինայի շուրջ բանակցություններում Սպիտակ տան հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները սուր քննադատության է արժանացել ՈՒկրաինայում ու Եվրոպայում: Պուտինին անվանելով «քաղաքականության գրոսմայստեր»՝ նա ռուս-ուկրաինական հակամարտությունը բնութագրել է որպես միջնորդավորված պատերազմ, որտեղ Եվրոպան ֆինանսավորում և զինում է ՈՒկրաինային՝ Ռուսաստանին դիմակայելու համար։               
 

Արյունով գրվածը խաղաղությամբ չի ջնջվում

Արյունով գրվածը խաղաղությամբ չի ջնջվում
28.11.2026 | 14:51
Նիկոլ Փաշինյանը, խաղաղություն մուրալով, պատերազմից չէ, որ վախենում է։ Պատերազմից վախեցողն իր ժողովրդի գլխին երեք պատերազմ չէր բերի ու 5000 անմեղ զոհի պատճառ չէր հանդիսանա։ Իսկ թե ինչից է նա երկյուղում՝ թերևս լավ գիտեն հենց ինքը՝ բռնապետիկը, և հատկապես բռնապետը՝ Իլհամ Ալիևը։ Դա կարելի է միայն ենթադրել։ Իլհամ Ալիևի երկաթյա պահոցում գտնվող սև թղթապանակում, կարելի է կարծել, Նիկոլի վերաբերյալ կան այնպիսի գերգաղտնի տեղեկություններ, որոնցից «դուխով» վարչապետն ուղղակի սահմռկում է՝ մերթընդմերթ կորցնելով զգոնությունն ու ակամա հայտնվելով հոգեկան հավասարակշռության կորստի սահմանագծում։ Նրա էմոցիոնալ պոռթկումները բանականության հետ թերևս աղերս չունեն։ Դրանք ավելի շուտ հաստատումն են գիտական այն վարկածի, որ մարդը, իսկապես, ծագել է կապիկից։ Իսկ թե ինչ գերգաղտնի տեղեկատվություն է պարունակում ալիևյան դժգույն ու դժբախտ թղթապանակը, մենք, անշուշտ, կիմանանք, երբ Փաշինյանն այլևս զորու չլինի կատարել ադրբեջանական բռնապետի տնային հանձնարարությունները։
Ինչ մնում է խաղաղության ձգտող բոլոր հայերին, ցանկանում եմ հավաստիացնել, որ պատերազմ չի լինի։ Առանց այն էլ 44-օրյա պատերազմում Ադրբեջանը ստացավ այն, ինչ ուզում էր։ Պատերազմ չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ Գյումրիում մարտական լրիվ պատրաստակամությամբ կանգնած է 102-րդ ռուսական ռազմաբազան։ Որքան էլ Հայաստանի ռուսաֆոբ իշխանությունները սրեն դաշնակցային հարաբերությունները ռուսների հետ, այնուամենայնիվ, Հայաստանի Հանրապետությունը դեռևս դիտվում է ՀԱՊԿ-ի անդամ պետություն, և ռազմական գործողությունները Հայաստանի դեմ կտանեն առճակատման նաև 102-րդ ռուսական բազայի հետ։ Իսկ 102-րդ ռազմաբազայի մասնակցությունը պատերազմին նույնն է, ինչ Ռուսաստանի Դաշնության մասնակցությունը պատերազմին։ Իր պաշտպանության տակ առնելով Հայաստանի Հանրապետության տարածքները՝ Ռուսաստանը ոչ այնքան միտում ունի պաշտպանելու Հայաստանը, որքան հաստատելու իր սահմաններն ու ազդեցությունը Հարավային Կովկասում։ Դեռևս ոչ մի ռազմական ուժ պատմության էջից չի ջնջել 1828 թվականի Թուրքմենչայի և 1829 թվականի Ադրիանապոլսի պայմանագրերը։
Արյունով գրվածը խաղաղությամբ չի ջնջվում։

24.11.2026 թ
.
Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ


Դիտվել է՝ 266

Մեկնաբանություններ